Рубрика: Ճամփորդություններ, ձմեռային ճամբար

Սահադաշտում

Բարև ձեզ: Ես Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, Արևմտյան Դպրոցի, 5 1 դասարանի սովորող Գաբրիելյանն Դավիթն եմ։ Հունվարի 17-ին, Բախշյանի անվան այգու մոտից նստեցինք երթուղային և գնացինք Գեղասահքի դպրոց։ Մեզ ուղեկցում էին մեր շատ սիրելի ուսուցիչներ ընկեր Արմինեն և ընկեր Էլինան։ Հագանք չմուշկները, հետո գնացինք սահադաշտ։ Այնտեղ ամեն ինչը շատ գեղեցիկ էր։ Այնտեղ շատ լավ էր, բայց ես անընդհատ ընկնում էի: Ինձ մոտեցավ իմ ընկեր Արամը և սովորեցրեց ճիշտ չմշկել։ Ես մեծ բավականություն ստացա այդ օրվանից, շնորհակալ եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին ,որ մենք ունենք ձմեռային ճամբար, որի ընթացքում շատ հետաքրքիր օրեր ենք ունենում։

Рубрика: Ձմեռային ճամփորդություն, ձմեռային ճամբար

Ջրվեժում

Բարև ձեզ: Ես Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, Արևմտյան Դպրոցի, 5 1 դասարանի սովորող Գաբրիելյանն Դավիթն եմ։ Հունվարի 20-ին Բախշյանի անվան այգու մոտից նստեցինք երթուղային և գնացինք Ջրվեժ։ Մեզ ուղեկցում էին մեր շատ սիրելի ուսուցիչներ ընկեր Արմինեն և ընկեր Էլինան։ Մենք վերձրեցինք սահնակները և գնացինք սահելու։ Մեզ հետ էր մի քանի ջոկատից երեխաներ։ Հետո մեզ մոտ եկավ մի շուն, և ուզում էր մեր ուտելիքները ուտել։ Մենք սղացինք սահնակներով։ Հետո գնացինք նստեցինք երթուղային և գնացինք դպրոց։ Ինձ շատ դուր եկավ այդ օրը։

Рубрика: ձմեռային ճամբար

Սևաբերդ գյուղի մասին

Սևաբերդ գյուղը գտնվում է Աբովյան քաղաքից 14,6 կմ արևելք՝ Գեղամա լեռնաշղթայի արևմտյան ստորոտին։ Ծովի մակերևույթից բարձր է 2035-2080 մ։ Սևաբերդը սամանակից է Զովաշեն, Զառ, Գեղաշեն համայնքներին, իսկ արևելքից սահմանակից է Գեղամա լեռների ալպիական մարգագետիններին։ Սևաբերդը որոշ ժամաժնակով միացած է եղել Զառ համայնքին։

Рубрика: Без рубрики, ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆոսադ, Ձմեռային ճամփորդություն, Ճամփորդություններ, ձմեռային ճամբար

Արատեսում

Բարև ձեզ։ Ես Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի, Արևմտյան Դպրոցի, 5րդ դասարանի Գաբրիելյանն Դավիթն եմ։ Հունվարի 25-ին դպրոցի մոտից նստեցինք երթուղային և գնացինք Արատես։ Մեզ ուղեկցում էին մեր շատ սիրելի ուսուցիչներ ընկեր Արմինեն, ընկեր Աչերը և ընկեր Ռոբերտը։ Այնտեղ մինուս 7 աստիճան էր իսկ, սենիակում տաք էր։ Մենք գնացինք, հանգստացանք հետո նախաճաշեցինք։ Նախաճաշից հետո ձնագնդի խաղացինք։ Հաջորդ օրը նախավարժանք արեցինք։ Կեսօրից հետո գնացինք եկեղեցի։ Այնտեղ էլ ձնագնդի խաղացինք։ մենք ընկեր Տարոնին և ընկեր Ռոբեռտին այնքան էինք խփել ձնագնդիով որ ջուր էին դարձել։ գիշերը խորոված կերանք, հետո հանգստացանք որ քնենք։ Երրորդ օրը նախաճաշեցինք հետո նստեցինք երթուղի և գնացինք տուն։

Рубрика: Без рубрики, ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆոսադ, ձմեռային ճամբար

Արատեսի մասին տեղեկություն

Արատեսը գտնվում է Վայոց ձորի մարզում, Հերմոնից 4կմ հյուսիս-արևելք, Վարդենիսի լեռների հսրավային լանջերին, Այասի գետի հովտում: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ: Արատեսում գտնվում է Սյունիքի Արատեսի վանքը, Սուրբ Աստվածածին, Սուրբ Կարապետ, եկեղեցիները, 5 մատուռ-դամբարան, և 12 հատ խաչքարեր: Ի դեպ մենք ձմռանը մեր ջոկատով գնալու ենք արատես ամսի 27-29։